Գլխավոր էջ Գլխավոր ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԸՆԴԱՌԱՋԵՑ»․ դիահերձարանի հատակից զինվորների մասունքները կտեղափոխեն սառնարան

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԸՆԴԱՌԱՋԵՑ»․ դիահերձարանի հատակից զինվորների մասունքները կտեղափոխեն սառնարան

2778
0

Պատերազմից անցել է յոթ ամիս, բայց մեր երկրում տիրում է քաոսային մթնոլորտ։ Ծնողներից շատերը ողբում են ոչ միայն իրենց որդիների մահը, այլև՝ չեն կարողանում մարմինները գտնել ու հողին հանձնել։ Անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները հուսահատ վիճակում են հայտնվել, նրանց համար պայքարի միակ միջոց մնացել է ճանապարհներ փակելը։ Այսօր՝ մայիսի 31-ին Հերացի դիահերձարանի մոտ էին հայտնվել կորած զինվորների մի խումբ հարզատներ։ Ըստ նրանց՝  երկու օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր հաստատվում է: Նրանք մարմինների հայտնաբերման, ԴՆԹ նույնականացման պատասխանների թվերի մեջ անհամապատասխանություններ են տեսնում։

Անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը նշել է, որ թվերի մեջ անճշտություն է գտել:

« Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ՝ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել ընդամենը Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»,-նշել է նա ու հավելել, որ  մարմինները տարբեր տեղեր պահել են, մորգի սառնարաններում և այլն․ «Հիմա աստիճանաբար հանում են ու տալիս հարազատներին, ուղղակի պայմանական գործի մեջ սխալը չէին ուղղել, չէին մտածում, որ բացահայտվելու է»,-ասել է նա։

«Ասյսօր ինձ տվյալներ են տվել, որ կա 230 դի ու մոտ 420-427 մասունք։ Այսօր մատիտով գրված տվել են մեզ, որ այսօրվա վիճակն է, բայց սրանից մի քանի օր առաջ լրիվ այլ թվեր են տվել մեզ: Ես 2 օր առաջ շատ պատահական տեսա, որ թվերի մեջ սխալ կա»,-նշել է նա։

Մյուս կողմից էլ համացանցում տարածվում է սարսափազդու մի լուսանկար ու տեղեկատվություն, թե Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած:

Տեղեկատվությանը շատ արագ արձագանքում է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը․

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը՝ հղում անելով «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքին։

«Այ տականքներ, վիժվածք անբարոյականի վաստակներ, սրանովեք հպարտ?

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած:

Նշենք, որ ծնողները փորձել են մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ  զինվորների մարմիններ չկան:

Նարեկ Մանթաշյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ ցավոտ ու նուրբ թեմա է իր համար այս բացահայտումը, ուստի այս պահին ինքը գտնվում է հուզական վիճակում ու չի կարողանում որևէ մեկնաբանություն տալ։

Մինչ ոստիկանները հերքում են ու փակում դիահերձարանի մուտքը, առողջապահության նախարարությունը հաստատում է տեղեկատվության իսկությունը։

«Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված եւ նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ եւ դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում եւ սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:

Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի»  աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը»,- նշվում է հայտարարության մեջ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ