Գլխավոր էջ Պաշտոնական Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել

1157
0

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրում է.

«Ի գիտություն գործատուների
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Միաժամանակ 2006 թվականի մարտի 23-ի ՀՀ կառավարության N458-Ն որոշման 3-րդ գլխի 30-րդ հոդվածի համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո, եռօրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ուղարկվում են Տեսչական մարմին:

Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում անհրաժեշտ է անհապաղ հայտնել, իսկ աշխատանքի վայրում դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը՝ ակտի հետ ուղարկել Տեսչական մարմնին:

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին՝ 010 65-03-05 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտոնային փոստի հասցեին:

Շնորհակալություն համագործակցության համար:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքի բաժին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ