Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում նվազում են. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում նվազում են. ԱՀԿ

231
0

Կորոնավիրուսով վարակման և մահացության նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ, սակայն համաճարակաբանական իրավիճակը դեռևս շարունակում է «խոցելի» լինել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի խոսքին։

«Ուրախ ենք, որ երեք շաբաթվա ընթացքում անընդմեջ հիվանդացության և մահացության ցուցանիշի նվազում ենք նկատում, սակայն համաշխարհային մակարդակով մենք շարունակում ենք խոցելի իրավիճակում գտնվել»,- ասել է Ղեբրեյեուսը` ելույթ ունենալով Առողջապահության 74-րդ համաշխարհային ասամբլեայում:

Վերջինս հայտնել է, որ ներկա պահին աշխարհում չեն հայտնաբերվել կորոնավիրուսի նոր տեսակներ, որոնք «լրջորեն խախտում են պատվաստանյութերի և դեղամիջոցների արդյունավետությունը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ