Գլխավոր էջ Նորություններ Երեք սովորություն, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը

Երեք սովորություն, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը

447
0

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգաններն ու հյուսվածքները և ախտորոշվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց բարեհաջող բուժման հավանականությունը կախված է լինում վաղ ախտորոշումից, սակայն անգամ ժամանակին ախտորոշելու դեպքում երբեմն չի հաջողվում խուսափել լուրջ հետևանքներից կամ անգամ մահվան ելքից։

 

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել հիվանդության կանխարգելման համար, ուստի ուռուցքաբան-քիմիաթերապևտ Անդրեյ Բազիլևը 5-tv.ru-ի հետ զրույցում նշել է այն սովորություները, որոնք կարող են նվազեցնել ուղիղ աղիքի քաղցկեղի և հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

 

«Հարկավոր է բալանսավորված սնվել, սահմանափակել ալկոհոլի գործածությունն ու այլ վնասակար սովորությունները և ավելի շատ հանգստանալ։ Այս ամենը թույլ կտա նվազեցնել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը բոլոր դեպքերում», — ասել է Բազիլևը։

 

Մասնագետը նաև նշել է, որ չի կարելի վստահել այն հետազոտություններին, որոնք թերագնահատում են ալկոհոլի գործածության նշանակությունը քաղցկեղի զարգացման գործընթացում։ Նրա խոսքով՝ մարդը կարող է ալկոհոլ չօգտագործել, սակայն ընդունել սպիրտ պարունակող դեղորայք կամ ալկոհոլի ցածր պարունակությամբ ըմպելիքներ, ուստի նման հետազոտությունների եզրակացություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ