Գլխավոր էջ Նորություններ Որտեղի՞ց ի վերջո տարածվեց կորոնավիրուսը

Որտեղի՞ց ի վերջո տարածվեց կորոնավիրուսը

293
0

Կան «լուրջ անուղղակի ապացույցներ», որ  SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին արտահոսքը տեղի է ունեցել չինական հետազոտական լաբորատորիայից, հայտնում է FOX News-ը:

Կան նաև տվյալներ, որ ԱՄն դիվանագետները զգուշացրել են այն մասին, որ Ուհանի լաբորատորիայում վտանգավոր փորձարկումներով են զբաղվում և չեն պահպանում անվտանգության կանոնները: Այդ հաղորդումները կատարվել են 2017 թվականին: Ուհանի գիտահետազոտական լաբորատորիայի հետ կապ են ունեցել չինացի զինվորականներ, որոնց մոտ արդեն 2019 թվականին ի հայտ են եկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ:

ԱՄՆ հանրապետականները պնդում են, որ Պեկինը չի ցանկացել համագործակցել և ներգրավել միջազգային ուժեր՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հիշեցնենք՝ գիտնականների խումբը մայիսին խոստովանել էր, որ երկու տարբերակ կա կորոնավիրուսի տարածման՝ կենդանական աղբի և լաբորատորիայից արտահոսքի միջոցով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ