Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ-ն կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի է անցել

ԱԱՏՄ-ն կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի է անցել

561
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` հրատապ եւ ընթացիկ հարցերի շուրջ։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու սահմանային բժշկասանիտարական կետերում հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Հունվարի 24-ից տեսչական մարմինը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի է անցել։

Image may contain: 3 people, people sitting and indoor

Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը։ Ներկայում դրանց տարածքները վարձակալվում են, իսկ վարչական շենքերում դրանց տեղակայմամբ կխնայվեն վարձակալությանն ուղղվող գումարները։ Այդպիսով նաեւ կայուն աշխատանքային պայմաններ կապահովվեն։

Ներկայացվել են մարզային ստորաբաժանումների կադրերի համալրման խնդիրները, Մեղրիի սահմանային հսկիչ կետի նոր վայրում տեղակայման ընթացքը, հարուցված վարչական վարույթներին առնչվող հարցեր։

Image may contain: 4 people, people sitting and indoor

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ