Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Շարժական հիվանդանոցներ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին

Շարժական հիվանդանոցներ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին

779
0

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ։ Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են կառավարությանն առընթեր գործող շտաբում:

«Ադրբեջանի և Իրանի սահմանային անցակետերում ՝ Ադրբեջան մուտք գործող անձանց նախնական հետազոտւթյան համար Արտակարգ իրավիճակների նախարարության շարժական վրաններից կձևավորվի փոքրիկ հիվանդանոց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախնական հետազոտությունը հաջողությամբ անցնելուց հետ, եթե վիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվի, Ադրբեջան մուտք գործող մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհն առանց խոչընդոտների: Հակառակ դեպքում վարակակիր անձանց կհոսպիտալացնեն։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ