Գլխավոր էջ Պաշտոնական Վերջին տասնամյակի ընթացքում աշխատանքի ծավալները զգալի նվազել են. Մասիսի ԲԿ

Վերջին տասնամյակի ընթացքում աշխատանքի ծավալները զգալի նվազել են. Մասիսի ԲԿ

918
0

Մասիսի բժշկական կենտրոնը Facebook-ի իր էջում գրում է.

«Վերջին շրջանում <<Մասիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ –ի տնօրինության հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասասխան` հարկ ենք համարում հանրությանը ներկայացնել որոշ տեղեկատվություն, որը կարտացոլի բժշկական կենտրոնում տեղի ունեցածի իրական պատկերը
<<Մասիսի բժշկական կենտրոն>>- ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը կազմված է 40 մահճակալից և տեղակայված է երկու հարկում:

Բաժանմունքը նախկինում նախատեսված է եղել ապահովելու հազարից ավել ծնունդների և մի քանի հարյուր գինեկոլոգիական վիրահատություններ կատարումը: Վերջին տասնամյակի ընթացքում աշխատանքի ծավալները զգալի նվազել են` հիսուն և ավելի տոկոսի չափով, ինչի հետևանքով բաժանմունքի համար կատարված ծախսը տարիներ շարունակ գերազանցել է կատարված աշխատանքի դիմաց ստացվող միջոցները: Վերջին մեկ տարվա ընթացքում բժշկական կենտրոնի նոր ղեկավարության ,առողջապահության նախարարության և հիմնադիր ղեկավարության` Արարատի մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների և երկարատև քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կատարել բաժանմունքի օպտիմալացում` ինչպես կադրային, այնպես էլ շենքային պայմանների, ինչի արդյունքում կրճատվել են որոշ բժշկական և բուժքույրական հաստիքներ, և բաժանմունքը տեղակայվել է մեկ հարկում:

Նշենք, որ ներկայիս բաժանմունքի շենքային պայմանները բավականին բարվոք վիճակում են և բաժանմունքը ներկայումս հնարավորություն ունի միաժամանակ ընդունել տասնհինգ ծննդկանի և տասը վիրահատվող հիվանդի: Բժշկական կենտրոնի նոր ղեկավարության և առողջապահության նախարարության հիմնական խնդիրներից մեկը կայանում է բժշկական կենտրոնի հիմնանորոգումը, վերազինումը և զարգացումը, ինչի նպատակով տարված ակտիվ բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է հիմնանորոգման նախագիծը, և վերանորոգման աշխատանքները կսկսվեն մոտ ապագայում: Կոչ ենք անում տարածաշրջանի ազգաբնակչությանը չտրվել սուտ լուրերին և ասեկոսեներին և հավատով սպասել նոր, ժամանակակից և վերազինված հիվանդանոցի կայացմանը, ինչի իրական լինելու մեջ մենք համոզված ենք:

Հարգանքներով` << Մասիսի ԲԿ>> տնօրինություն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ