Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ազատվել մաշկի մուգ պիգմենտային հետքերից

Ինչպե՞ս ազատվել մաշկի մուգ պիգմենտային հետքերից

188
0

Մաշկի մուգ պիգմենտային հետքերը բավականին տարածված խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Նման հետքերի առաջացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում հղիությունը, արևի ճառագայթների վնասակար ազդեցությունը, ծերացումը, ինչպես նաև գենետիկ նախատրամադրվածությունը:

Այս հետքերը ժամանակի ընթացքում ավելանում են, մեծանում և դառնում շատ ավելի ակնհայտ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից ի հայտ գալուն պես: Ներկայում գոյություն ունեն բաղմաթիվ կոսմետիկ միջոցներ մաշկը գունաբացելու և մուգ հետքերից ազատվելու համար, որոնք, սակայն, ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ հանգեցնում են կողմնակի բարդությունների զարգացման։ Այնուամենայնիվ ոչ բոլորին է հայտնի, որ կան նաև նման պիգմենտային հետքերի դեմ պայքարի բավական արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ բնական դիմակներից մի քանիսը, որոնք կօգնեն գունաբացել մաշկն ու ազատվել տհաճ հետքերից: Ընդ որում՝ այս դիմակները ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու առողջական խնդիրներ:

  • Ելակները տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսի 1 ճաշի գդալին ավելացնել 2 ճաշի գդալ թթված կաթ (простокваша) ու լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել մաշկին և թողնել 15-20 րոպե։
  • Մեկ հավկիթի դեղնուցը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, լավ խառնել ու քսել մաշկին՝ թողնելով 15-20 րոպե։ Եթե մաշկը շատ չոր չէ, ապա կարելի է պարզապես մաքրել այն մի շերտ կիտրոնով։
  • Մաղադանոսը մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսի 2 ճաշի գդալին ավելացնել նույն քանակությամբ կեֆիր ու լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել մաշկին ու թողնել 15-20 րոպե։
  • Շատ արդյունավետ կարող է լինել նաև մաղադանոսի, կիտրոնի, թուրինջի կամ վարունգի թարմ քամած հյութերի գործածությունը։ Պարզապես հարկավոր է ամեն օր առավոտյան ու երեկոյան մաշկին վերոնշյալ հյութերից որևէ մեկը քսել։
  • 50 մլ թթված կաթին ավելացնել 1 ճաշի գդալ վարսակի փաթիլ, լավ խառնել, այնուհետև ստացված խյուսը քսել մաշկին և թողնել 15-20 րոպե։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ պիգմենտային հետքերը ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել նաև առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային նման խնդրի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Aif.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ