Գլխավոր էջ Նորություններ Անգլիայում մեկ տարվա մեջ առաջին անգամ չի գրանցվել COVID-ի ոչ մի զոհ

Անգլիայում մեկ տարվա մեջ առաջին անգամ չի գրանցվել COVID-ի ոչ մի զոհ

190
0

Անցած օրերի ընթացքում Անգլիայում 2020թ-ի հուլիսի 30-ից ի վեր առաջին անգամ չի գրանցվել կորոնավիրուսից ոչ մի մահվան դեպք: Այս մասին հայտնում է  Sky News,-ը:

Նշվում է, որ նույնպիսի իրավիճակ է Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում:  Միայն Ուելսում  COVID-ից մահացել է 4 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսից վարակվածության 2357 նոր դեպք:

Հիվանդածության այսպիսի ցածր մակարդակը կապվում է կարանտինի սահմանափակումների և բնակչության զանգվածային պատվաստումների հետ:

Կորոնավիրուսի համավարակի սկզբից երկրում վարակվել է 4,4 մլն մարդ: Մահացել է շուրջ 127 հզր բրիտանացի, առողջացել 1,25 մլն-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ