Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր արտասովոր ախտանշանը կարող է հուշել արյան քաղցկեղի մասին

Ո՞ր արտասովոր ախտանշանը կարող է հուշել արյան քաղցկեղի մասին

174
0

Արյունաբան Յուլիա Նենաշևան 5-tv.ru-ի հետ զրույցում նշել է՝ արյան հետազոտության որ արդյունքներին է հարկավոր ուշադրություն դարձնել օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար։

Մասնագետի խոսքով՝ արյան կլինիկական հետազոտությունը կարող է ցույց տալ ոչ միայն արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը, ինչը շատ հաճախ հուշում է սկավարյունության (անեմիա) մասին։

«Հեմոգլոբինի ու էրիթրոցիտների բարձր մակարդակն արյունաբանին դիմելու լուրջ պատճառ է, քանի որ այն կարող է լինել արյան նախաչարորակային հիվանդության մասին հուշող մարկեր, որն արդեն իսկ ունի բուժման ու բժշկի մասնագիտական օգնության կարիք», — նշել է Նենաշևան՝ ընդգծելով, որ այս հիվանդության մասին երբեմն կարող է հուշել նաև արյան մեջ թրոմբոցիտների ու լեյկոցիտների բարձր մակարդակը։

«Ճիշտ այնպես, ինչպես լեյկոցիտների չափազանց ցածր մակարդակը, դրանք կարող են լինել օնկոհեմատոլոգիական հիվանդության ախտանշան։ Լեյկոցիտների ցածր մակարդակի դեպքում մարդուն կարող է ոչինչ չանհանգստացնել, քանի որ այն բարորակ նեյտրոպենիա է։ Որպես կանոն այն բուժելու կարիք չի լինում և անվտանգ է լինում մարդու համար», — նշել է մասնագետը՝ խորհուրդ տալով մարդկանց տարեկան առնվազն մեկ անգամ անցնել արյան հիմնական հետազոտություններն ու վերահսկողության տակ պահել դրանց ցուցանիշները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ