Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

165
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 251 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 28 532 թեստ:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 324 256 դեպք: Այստեղից ապաքինվել է 303 679 մարդ, մահացել 4 336 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 67 136 մարդ, օրական ցուցանիշը՝ 4 689:

Կարանտինային գոտիներում ունենք 65 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 296 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 775 անձ:

Բացի այդ, մայիսի 10-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 549 դեպք, ապաքինվել էր 1 439 պացիենտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ