Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի նվազագույն աճ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի նվազագույն աճ

154
0

Աշխարհում վերջին մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսի ավելի քան 600 հազար նոր դեպք (611 096)։ Սա նվազագույն ցուցանիշն է ապրիլի 12-ից վեր։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։

Նոր դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին (329 517): ԱՄՆ-ում հայտնաբերվել է 30 152 նոր դեպք, Բրազիլիայում՝29 240։

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 10 586 մարդ։

Աշխարհում մինչ օրս հաստատված դեպքերի թիվը հասել է 159.6 մլն-ի, մահվան դեպքերինը՝ 3․3 մլն-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ