Գլխավոր էջ Նորություններ Եվրամիությունը հրաժարվել է կրկին գնել AstraZeneca պատվաստանյութը

Եվրամիությունը հրաժարվել է կրկին գնել AstraZeneca պատվաստանյութը

183
0

Եվրոպական հանձնաժողովը հրաժարվել է վերականգնել AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կրկնակի մատակարարման պայմանագիրը: Այս մասին գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնի խոսքերը։

Հաղորդվում է, որ Եվրամիությունում չեն թարմացրել դեղամիջոցի պատվերը 2021 թվականի հունիսից հետո:

Ապրիլին հայտնի է դարձել, որ Եվրահանձնաժողովը դատի է տվել AstraZeneca պատվաստանյութեր արտադրող ընկերությանը՝ մատակարարումների գրաֆիկի խափանման պատճառով: Այնտեղ հայտնել են, որ անգլո-շվեդական ընկերությունը չի պահպանել երկկողմ պայմանագրի որոշ դրույթներ, որոնք վերաբերում են եվրոպական քաղաքացիներին խոստացված բավարար դոզանների օպերատիվ առաքմանը:

Եվրահանձնաժողովը շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության մոտ 2020 թվականին պատվաստանյութի 2,3 միլիարդ չափաբաժին է պատվիրել՝ մինչեւ պատրաստուկների մշակման ավարտը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ