Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են ամենաօգտակար համեմունքներն առողջական տարբեր խնդիրների դեմ պայքարի համար

Որո՞նք են ամենաօգտակար համեմունքներն առողջական տարբեր խնդիրների դեմ պայքարի համար

239
0

Համեմունքներն ու բույսերը խոհանոցի անբաժանելի մասն են կազմում՝ օգնելով յուրահատուկ համ ու բույր հաղորդել ուտեստներին և ըմպելիքներին, սակայն քչերին է հայտնի, որ դրանք ոչ միայն շատ համեղ են, այլև անչափ օգտակար։

Կան բավական հասանելի համեմունքներ, որոնք օժտված են հզոր բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ։ Նման համեմունքներն ամրապնդում են իմունային համակարգն ու բարձրացնում են վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի մակարդակը։ Ընդ որում՝ դրանք բավական հասանելի են ու կան գրեթե բոլորի խոհանոցում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի համեղ ու օգտակար համեմունք, որոնք կօգնեն ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից ու բարելավել ինքնազգացողությունը։

Դարչին

Դարչինն ամենաօգտակար համեմունքներից մեկն է, որն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակն ու զարկերակային ճնշումը։ Բացի այդ, այն օգնում է ամրապնդել իմունային համակարգը։ Նման օգտակար ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ համեմունքը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կարող են ակտիվացնել բջիջներում ինսուլինի սենսորներն ու կանխել բջիջների վնասվածքներն ազատ ռադիկալների պատճառով։ Բացի այդ, դարչինն օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ ու օգնում է նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը։ Ավելին՝ հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինն օգնում է ոչնչացնել աղիքային ցուպիկի բակտերիաները, որոնք կարող են բազմանալ սննդամթերքի որոշ տեսակներում։

Սոխ և սխտոր

Սոխն ու սխտորը պատկանում են բույսերի նույն ընտանիքին և հիանալի միջոց են սրտամկանն ու իմունային համակարգն ամրապնդելու համար։ Սխտորը պարունակում է ավելի քան 70 ֆիտոքիմիական նյութ, որոնք նվազեցնում են արյան ճնշումն առնվազն 30 միավորով։ Ավելին՝ որոշ ֆիտոքիմիական նյութեր կարող են անգամ նվազեցնել ուղիղ աղիքի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղի և այս վտանգավոր հիվանդության այլ տեսակների զարգացման հավանականությունը։

Սոխը հարուստ է կվերցետինով, ֆլավոնոիդներով ու հակաօքսիդանտներով, որոնք նույնպես պայքարում են ազատ ռադիկալների և թրոմբների զարգացման դեմ։ Բացի այդ, կվերցետինը նաև նպաստում է արյան առողջության պահպանմանը։

Կոճապղպեղ

Եվս մի տարածված ու օգտակար համեմունք է կոճապղպեղը։ Այն պարունակում է գինգերոլ կոչվող միացություն, որն օժտված է բազմաթիվ բուժիչ հատկություններով։ Այս համեմունքն օժտված է հզոր հակաբորբոքային ազդեցությամբ և հիանալի միջոց է տարատեսակ ցավերը մեղմելու համար։ Բացի այդ, այն կարող է օգնել նվազեցնել զարկերակային ճնշումն ու օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը կարող է ամրապնդել իմունային համակարգն ու դառնալ հիանալի բնական միջոց վտանգավոր վիրուսների դեմ պայքարի համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ