Գլխավոր էջ Նորություններ СоrоnаVас չինական պատվաստանյութը հասել Է Թուրքմենստան

СоrоnаVас չինական պատվաստանյութը հասել Է Թուրքմենստան

227
0

Մայիսի 9-ին Թուրքմենստան Է հասցվել COVID-19-ի դեմ СоrоnаVас պատվաստանյութը, որը մշակվել Է չինական “Sinovас” ընկերության կողմից: Այդ մասին հաղորդել Է Թուրքմենստանի ORIENT լրատվական գործակալությունը:

Ստացված պատվաստանյութը պահպանվում Է Թուրքմենստանի առողջապահության նախարարության եւ բժշկական արդյունաբերության Պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայության հանրային առողջության եւ սննդի կենտրոնում, ինչպես նաեւ Աշգաբադի եւ տարածաշրջանային սանիտարա-համաճարակաբանական ծառայություններում, որտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել ԱՀԿ-ի եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի հանձնարարականներին համապատասխան դրա պահպանման համար, ասվում Է հաղորդագրության մեջ:

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի իրադրության պայմաններում Թուրքմենստանն ավելի վաղ արդեն ստացել Էր ռուսաստանյան «Սպուտնիկ V» եւ “ЕрiWakСоrоnа” պատվաստանյութերը, ինչպես նաեւ ՉԺՀ-ի արտադրության “BIOwak” պատվաստանյութը: Երկրում սկսվել Է այն մարդկանց պատվաստումը, որոնք մտնում են վարակման բարձր ռիսկի խմբի մեջ, հաղորդել Է գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Էր, 2021 թվականի ապրիլին նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հաստատել Է Սուր վարակիչ հիվանդություններին եւ արագ հակազդման միջոցառումներին երկրի պատրաստակամության ապահովման պլանը: Այն ընդունվել Է «հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի ուղղությամբ գործունեության համալիր կազմակերպման, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության, նրա մասնագիտացված կազմակերպությունների եւ ԱՀԿ-ի հետ Թուրքմենստանի համագործակցության ընդլայնման նպատակներով»:

Թեեւ Թուրքմենստանի պաշտոնական իշխանությունները չեն հաստատում COVID-19-ի վարակման դեպքերը, երկրում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածում թույլ չտալու նպատակներով գործում Է դիմակային ռեժիմ, դադարեցվել Է արտասահմանյան ավիահաղորդակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ