Գլխավոր էջ Նորություններ Ավստրիան Sputnik V-ի գնման վերաբերյալ բանակցություններն ավարտել է

Ավստրիան Sputnik V-ի գնման վերաբերյալ բանակցություններն ավարտել է

211
0

Ավստրիան ռուսական Sputnik V պատվաստանյութը գնելու վերաբերյալ բանակցությունները ավարտել է և սպասում է Եվրոպական դեղերի գործակալության (EMA) որոշմանը՝ այն գրանցելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Ինչ վերաբերում է Sputnik V-ին, մենք Ավստրիայում որոշեցինք սպասել EMA-ի գրանցմանը: Այսինքն՝ EMA-ի գրանցումից հետո հնարավոր կլինի օգտագործել Sputnik V»,- մամուլի ասուլիսում ասել է ​​Կուրցը:

Ապրիլի 30-ին Կուրցը հայտնել էր, որ Sputnik V պատվաստանյութի մատակարարումը Ավստրիա կիրականանա միայն EMA-ի գրանցումից հետո, և հանրապետությունը մտադիր է ռուսական կողմի հետ դեղամիջոցի գնման շուրջ ավարտել բանակցությունները: Ապրիլի կեսերին Կուրցը հայտարարեց, որ Ավստրիայի ժողովրդական կուսակցության և Կանաչների հանրապետության կոալիցիոն կառավարությունը պայմանավորվել են Sputnik V-ի 1 միլիոն դոզան գնելու վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ