Գլխավոր էջ Նորություններ Նյու Ջերսիի նահանգապետը քաղաքացիներին պատվաստման դիմաց գարեջուր է առաջարկում

Նյու Ջերսիի նահանգապետը քաղաքացիներին պատվաստման դիմաց գարեջուր է առաջարկում

178
0

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին, իր թվիթերյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նահանգի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա մեկ բաժակ գարեջուր ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Նյու Ջերսիի ցանկացած բնակիչ, որ մայիս ամսվա ընթացքում կստանա պատվաստանյութի առաջին դեղաչափը, և պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը կներկայացնի գարեջրատուն, հնարավորություն կունենա անվճար գարեջուր ստանալու»,- նշել է Մերֆին։

Ըստ կարգի, այս ակցիայից կարող են օգտվել 21 և ավելի տարիք ունեցող քաղաքացիները։  Նահանգի կառավարությունը նախատեսում է հաջորդ ամսվա վերջին պատվաստվածների թիվը հասցնել 4,7 մլն-ի: Այս պահի դրությամբ նահանգում պատվաստված է մոտավորապես 3.2 մլն բնակիչ։

Նահանգապետ Ֆիլ Մերֆիի այս հայտարարությունը արժանացել է հազարավոր մեղադրական մեկնաբանությունների։ Նա մեղադրվում է ոչ էթիկական մեթոդներով բնակչությանը կաշառելու փորձ կատարելու մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ