Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում պատվաստված անձանց համար կներդրվեն «Կանաչ անձնագրեր»

Վրաստանում պատվաստված անձանց համար կներդրվեն «Կանաչ անձնագրեր»

262
0

«Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է, այսպես կոչված, «կանաչ անձնագրերի» մշակման վրա այն անձանց համար, ովքեր ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը»: Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Նա նաև տեղելացրել է , որ այս շաբաթ Վրաստանում կսկսվեն պատվաստել կառավարության անդամները և խորհրդարանը:

Ապրիլի վերջին Վրաստանը հայտարարեց կովիդ-անձնագրեր տրամադրելու մասին: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով` վրացական անձնագիրը կհամապատասխանի եվրոպական գործընկերոջ պարամետրերին և չափանիշներին: ԵՄ-ն նախատեսում է ներդնել COVID անձնագրային համակարգ` երկրների միջև տեղաշարժը հեշտացնելու համար:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Մինչ օրս Վրաստանի 58 հազար քաղաքացի ստացել է AstraZeneca և Pfizer- ի առաջին չափաբաժինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ