Գլխավոր էջ Uncategorized Ո՞ր դեպքում է քթային արյունահոսությունն անվտանգ

Ո՞ր դեպքում է քթային արյունահոսությունն անվտանգ

261
0

Քթային արյունահոսությունը բավական տարածված խնդիր է, որը շատ դեպքերում համարվում է անվնաս ախտանշան, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ որոշ դեպքերում նման արյունահոսությունը կարող է նախազգուշացնել շատ լուրջ խանգարումների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Քթայն արյունահոսության պատճառները կարող են խիստ տարբեր լինել։ Դրանց շարքին կարող են դասվել լորձաթաղանթների չորությունը, քթի խոռոչի մանր անոթների վնասվածքները, տավմաները և այլն։ Մեծ մասամբ քթային արյունահոսության դեպքում արյունը հոսում է միջնապատի հատվածից, որտեղ լորձաթաղանթն առանձնահատուկ բարակ է և ինտենսիվ սնուցվում է արյան հոսքից, սակայն այն հեշտությամբ վնասվում է, ինչն էլ դառնում է արյունահոսության պատճառ։

Որ դեպքերում է քթային արյունահոսությունն անվտանգ

Քթային արյունահոսության պատճառ կարող են դառնալ նաև քթաբորբն ու ալերգիաները, որոնք բավական տարածված խնդիր են, սակայն նման դեպքերում լուրջ անհանգստության կարիք չկա։ Բանն այն է, որ նման խնդիրների դեպքում քթի փակվածությունից ազատվելու և շնչառությունը վերականգնելու համար մարդիկ սովորաբար ցողացիրով տարատեսակ դեղամիջոցներ են կիրրառում, սակայն դրանք ոչ միայն կախվածություն են առաջացնում, այլև չորացնում են լորձաթաղանթն ու փոխում են քթի խոռոչների հյուսվածքների կառուցվածքը, ինչի հետևանքով բարձրանում է քթային արյունահոսությունների հավանականությունը։ Ասթմայի և ալերգիայի գերմանական ասոցացիայի մասնագետների տվյալներով՝ նման խնդիրներից խուսափելու համար այդ դեղամիջոցները հարկավոր է օգտագործել ոչ ավելի քան մեկ շաբաթ, որից հետո դրանք հարկավոր է փոխարինել հասարակ աղաջրով ողողումներով։

Եթե քթաբորբի ախտանշաններից չի հաջողվում ազատվել երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին դրա պատճառը պարզելու համար։ Նման դեպքերում մեծ է ալերգիկ ռինիտի կամ փոշու հետևանքով զարգացող ալերգիկ ռեակցիայի հավանականությունը, որոնց դեպքում սովորաբար կիրառվում են հակահիստամիններով հատուկ կաթիլներ կամ ցողացիրներ, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ նման միջոցները ևս կարող են հանգեցնել լորձաթաղանթների չորության՝ բարձրացնելով քթային արյունահոսության հավանականությունը։

Որ դեպքերում է քթային արյունահոսությունը վտանգավոր

Որոշ դեպքերում քթային արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել վտանգավոր խնդիրներով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, ուստի եթե անբացատրելի արյունահոսությունը նկատվում է չափազանց հաճախ ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել։ Բանն այն է, որ հաճախակի կրկնվող քթային արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել համակարգային հիվանդություններով, որոնք ախտահարում են երիկամները, անոթներն ու արյան շրջանառության համակարգը։ Նման հիվանդությունների շարքին են դասվում զարկերակային գերճնշումն ու աթերոսկլերոզը, որոնք անուշադրության մատնելը կարող է բավական վտանգավոր լինել։

Բացի այդ, քթային արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ նաև այնպիսի վտանգավոր ախտաբանությունները, ինչպիսին են տենդային վարակները, հեմոֆիլիան, լոյկոզն ու թրոմբոպաթիան՝ արյան թրոմբոցիտների բնածին դիսֆունկցիան։

Ինչպես դադարեցնել քթային արյունահոսությունը

Եթե քթային արյունահոսությունը պայմանավորված չէ որևէ լուրջ խնդրով կամ գլխի վնասվածքներով, ապա կարելի է որոշակի միջոցներ ձեռնարկել այն դադարեցնելու համար։ Առաջին հերթին հարկավոր է նստել, մի փոքր կռանալ ու հանգիստ շնչել բերանով՝ թույլ տալով, որ արյունը հեշտությամբ դուրս հոսի։ Բացի այդ, քթով արտաշնչելով հարկավոր է փորձել դուրս բերել հնարավոր թրոմբները քթի խոռոչներից։

Արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է նաև քթին սառը կոմպրես դնել (կտորով փաթաթված սառույցի կտորներ), ինչը կօգնի նեղացնել արյունատար անոթներն ու դադարեցնել արյունահոսությունը։ Բացի այդ, կարելի է նաև մատներով սեղմել քթի թևերն ու պահել մի քանի րոպե։

Հարկ է հիշել, որ քթային արյունահոսության դեպքում չի կարելի հետ տանել գլուխը, պառկած դիրք ընդունել կամ փորձել փակել քթանցքերը բամբակյա տամպոններով, քանի որ այդ դեպքում տուժածի վիճակը միայն էլ ավելի կբարդանա։

Եթե անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո քթային արյունահոսությունը չի դադարում ավելի քան 30 րոպե (երեխաների դեպքում ավելի քան 15 րոպե), ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել հնարավոր լուրջ բարդություններից խուսափելու համար։

Նյութի աղբյուրը՝ www.medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ