Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս

Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս

798
0

Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների լայնածավալ ոչնչացում և վայրի կենդանիների որս`կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտնում է РИА «Новости»-ն:

Ըստ Անդրեևայի՝ մոսկովյան իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխեն կորոնավիրուսի մուտքը քաղաք:

Մայրաքաղաքի օդանավակայաններում ուժեղացված է հսկողությունը, ստուգվում են բոլոր նրանք, ովքեր ժամանել են Չինաստանից:

Նա հավելել է, որ բնակչությունը պատշաճ կերպով ընկալում է կատարվածը, քանի որ ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ