Գլխավոր էջ Uncategorized Ո՞ր մրգերն են նպաստում միգրենի նոպաների զարգացմանը

Ո՞ր մրգերն են նպաստում միգրենի նոպաների զարգացմանը

257
0

Թարմ մրգեր ու հատապտուղներն առողջ սննդակարգի անքակտելի մասն են կազմում, սակայն դրանք ոչ միայն շատ օգտակար են, այլև անչափ համեղ, ուստի զարգանալի չէ, որ շատերն են սիրում միրգ ուտել։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ մրգեր ու հատապտուղներ կարող են վնասակար լինել միգրենով հիվանդների համար, քանի որ կարող են նպաստել գլխացավի նոպաների զարգացմանը։

Բրազիլացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում առանձնացրել են ինը միրգ, որոնք կարող են դառնալ սաստիկ գլխացավի պատճառ։ Հետազոտության ընթացքում գիտնականները հաշվի են առել այն փաստը, որ սննդամթերքի որոշ տեսակներ համարվում են միգրենի զարգացմանը նպաստող գործոններ, մինչդեռ դրան հանգեցնող մեխանիզմները դեռ շարունակում էին անհասկանալի մնալ։

Ավելի վաղ անցկացված հետազոտություններում նաև ուսումնասիրվել է տարբեր հոտերի ազդեցությունը միգրենի զարգացման հավանականության վրա, և դրանցից մեկը ցույց է տվել, որ միգրենի նոպաների հաճախականության վրա կարող են լրջորեն ազդել օծանելիքի, ներկերի, բենզինի ու գունաբացող միջոցների հոտերը։

«Գոյություն ունեն ապացույցներ այն բանի, որ սննդամթերքի որոշակի տեսակներ ազդում են միգրենի պաթոգենեզի վրա՝ կանխելով մենինգիալ անոթների բորբոքումը, անոթների լայնացումն ու գլխուղեղում գլյուկոզայի փոխանակությունը», – նշում են գիտնականները։

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են միգրենով հիվանդ շուրջ 4000 մարդու և լարվածությամբ պայմանավորված գլխացավեր ունեցող ավելի քան 1100 մարդու տվյալները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ միգրենով հիվանդների 40,3%-ի մոտ (շուրջ 1600 հիվանդ) միգրենի նոպաներն ի հայտ էին գալիս ուսումնասիրվող մրգերի գործածությունից 8-90 րոպե անց։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ միգրենի նոպաների զարգացմանը նպաստող մրգերի շարքում առաջատար է համարվում ձմերուկը, որը համարվում է գլխացավերի շուրջ 30%-ի զարգացման պատճառը։ Ձմերուկին հաջորդում են մարակույան, նարինջը, արքայախնձորը, խաղողը, բանանը, վարունգը, մալպիգիան և պապայան։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ