Գլխավոր էջ Նորություններ Թեհրանը ցանկանում է դառնալ «Спутник V»֊ի արտադրության ռեգիոնալ հանգույց

Թեհրանը ցանկանում է դառնալ «Спутник V»֊ի արտադրության ռեգիոնալ հանգույց

173
0

Իրանը հետաքրքրված է, որպեսզի դառնա ռուսական հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութի արտադրության ռեգիոնալ հանգույց։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում իրանական դեսպան Քյազեմ Ջալալին։

«Известия»-ի հետ զրույցում նա հույս է հայտնել, որ ռուսական պատվաստանյութը մոտ ապագայում կսկսի արտադրվել Իրանում։ Դեսպանը մանրամասնել է, որ իր բնակչությանը պատվաստելուց հետո, Իրանը օգնության ձեռք կմեկնի նաեւ մյուսներին։ «Երբ պատվաստանյութը արտադրվի Իրանում, դա կլինի ըստ Ռուսաստանի լիցենզիայի։ Մոսկվան ու Թեհրանը միասին են որոշում կայացնելու, թե ուր ուղարկեն այն»,- հավելել է դեսպան Ջալալին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ