Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսի դեպքերն աճել են 874 հազարով

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերն աճել են 874 հազարով

203
0

Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 874 հազարով։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս գրանցված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 143,44 միլիոնը։
Վերջին 24 ժամում արձանագրվել է ավելի քան 14 հազար մահ։ Պանդեմիայի ողջ ընթացքում վիրուսն ավելի քան 3․05 մլն մարդու կյանք է խլել։

Վարակման օրական դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հարավարևելյան Ասիայի երկրներին (ավելի քան 329 հազար), այնուհետև Եվրոպան է (ավելի քան 242 հազար), Հյուսիսային և Հարավային Ամերիկան (ավելի քան 218 հազար)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ