Գլխավոր էջ Գլխավոր 16-ամյա Արտակի «երկրորդ կյանքը» կախված է ձեզանից

16-ամյա Արտակի «երկրորդ կյանքը» կախված է ձեզանից

6209
0

16-ամյա Արտակն ունի բազմաթիվ երազանքներ, ինչպես բոլոր պատանիները։ Ավաղ, բայց առողջական լուրջ խնդիրները նրան կտրում են երզանքերին հասնելու ճանապարհից։

13 տարեկանում Արտակի մոտ ախտորոշել են  նորագոյացություն (գանգլիոնևրոմա):

Ազգային պարեր սիրող այս պատանին չնայած բազմաթիվ խոչընդոտների, միևնույն է շարունակում է երազել պարի մասին: Հիվանդության պատճառած ցավը և անհարմարությունը սահմանափակում են Արտակի շփումը արտաքին  աշխարհի հետ, սակայն երեխան չի դադարում լավատես լինել, հավատում է իր առողջանալուն:

Ավաղ իսկ Հայաստանի բժշկությունը ի զորու չէ օգնել նրան, իսկ Արտակի ընտանիքի ֆինանսական հնարավորությունները սուղ են  երեխայի բուժումը արտասահմանում իրականացնելու համար` ինչը ցուցված է: Գերմանիայում պատրաստ են նրան նվիրել երկրորդ կյանք, սակայն դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Նրան երկրորդ կյանք նվիրելու համար կարևոր է յուրաքանչյուրիս աջակցությունը պատրաստակամությունը` նվիրատվության համար:

Արտակի նկարը չի հրապարակվում,  քանի որ նա արդեն իսկ 16 տարեկան է և համացանցում իր նկարի լայն տարածումը կարող է հոգեբանական լարվածության մեջ գցել:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանի հեռախոսահամարին՝ +374 77 28 07 89  եւ հաշվեհամարին դրամական փոխանցում անել: Հաշվեհամարները՝ ստորեւ:

Արդշինբանկ
USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610

Ստացող՝ Լիլիթ Հարությունյան

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ