Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ պարացետամոլի գերդոզավորումից

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ պարացետամոլի գերդոզավորումից

664
0

Պարացետամոլը՝ պոպուլյար ցավազրկող ամբողջ աշխարհում, սխալ օգտագործման դեպքում կարող է վտանգավոր լինել:

Անգլիայի ազգային առողջապահական ծառայության մասնագետները նախազգուշացնում են, որ դեղամիջոցի փոքր դեղաչափը կարող է տհաճ կողմնակի բարդություններ առաջացնել: Գերդոզավորման ամենատարածված ախտանիշներն են սրտխառնոցն ու փսխումը, փոխանցում է Express-ը:

Մասնագետների տվյալներով՝ այդ ախտանիշներն առաջանում են դեղամիջոցի հեպատոտոքսիկ դեղաչափի ընդունումից հետո մի քանի ժամվա ընթացքում, ինչը, իր հերթին, կարող է վնաս պատճառել լյարդին:

Բացի այդ, պարացետամոլի գերդոզավորումը կարող է քնկոտության, դեղնախտի եւ ցավի հանգեցնել որովայնի վերին աջ հատվածում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ