Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ուտել և չգիրանալ

Ինչպե՞ս ուտել և չգիրանալ

216
0

Ուտելուց հաճույք ստանալը և ավելորդ քաշ չհավաքելը միանգամայն հնարավոր է. կարևոր է պահպանել մի քանի պարզ կանոն։ Այս մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Իրինա Բերեժնայան։

Քաշի ավելացումը կախված է ոչ միայն սննդամթերքի որակից և քանակից, այլև արտաքին գործոններից: Ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար հարկավոր է փորձել լուռ ուտել և լինել հանգիստ վիճակում, խորհուրդ է տվել Իրինա Բերեժնայան: Նա նշել է, որ, օրինակ, հեռուստացույցի առջև ուտող մարդիկ ավելի արագ են գիրանում, քան նրանք, ովքեր արտաքին խթանիչների պատճառով չեն շեղվում սննդից:

«Մարդը պետք է սնվի հանգիստ վիճակում: Միևնույն ժամանակ, չի կարելի ուտելիս հեռուստացույց դիտել, չի կարելի երաժշտություն լսել: Միայն այսպես մարդը կարող է ընկալել սննդի ամբողջ գեղեցկությունը, ստանալ համային զգացողություններ, վայելել սննդի որակը և հաճույք ստանալ։ Այդ ժամանակ մարդն ավելի դանդաղ է ուտում և այնքան, որքան հարկավոր է»,- ասել է սննդաբանը:

Հարկավոր է նաև հրաժարվել ոտքի վրա կամ քայլելիս, վազելիս ուտելուց, քանի որ նման սովորությունը չափից շատ ուտելու պատճառ է դառնում:

«Երբ մարդն ուտում է կանգնած վիճակում կամ քայլելիս, նա վատ է ծամում սնունդը և կուլ տալիս մեծ կտորներ, ինչն ավելացնում է աղեստամոքսային տրակտի ծանրաբեռնվածությունը: Քայլելիս մարդը նաև չի ունենում հագեցվածության զգացողություն, այդ պատճառով կարող է ուտել շատ ավելի, քան պետք էր»,- բացատրել է Իրինա Բերեժնայան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ