Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել

Ինչու՞ եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել

690
0

Եթե անընդհատ մրսում եք, դա կարող է մատնանշել ոչ միայն այն, որ բարձր զգայունություն ունեք ջերմաստիճանի փոփոխության հանդեպ, այլ նաեւ վկայել մի շարք հիվանդությունների մասին:

Անեմիա

Անեմիան, որի դեպքում արյան մեջ նվազում է թթվածինը տեղափոխող կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) քանակը, բնութագրվում է մարմնի հյուսվածքներում թթվածնի պակասով (հիպոքսիա): Այն հաճախ արտահայտվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են թուլությունը, հոգնածությունը, գլխապտույտը եւ մրսելու զգացումը, հատկապես ձեռքերի եւ ոտքերի սառչելը:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը երբեմն հանգեցնում է ծայրամասային նյարդերի վնասման, որն ուղեկցվում է վերջույթների այրման, ծակծկոցի կամ սառնության (մինչդեռ դրանք դիպչելիս տաք են մնում) զգացողությամբ:

Բացի այդ, երբ արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է (հիպոգլիկեմիա), օրինակ, ինսուլինային դեղամիջոցների ընդունումից հետո, պացիենտը կարող է մրսել եւ դողալ:

Հորմոնալ խանգարումներ

Որոշ հորմոնալ խանգարումներ նույնպես կարող են ձեզ զգայուն դարձնել ցրտի նկատմամբ: Օրինակ՝ հիպոթիրեոզի դեպքում դուք կարող եք նկատել ոչ միայն դող, այլեւ աշխատունակության նվազում, քնկոտություն եւ քաշի ավելացում:

Դաշտանադադարի ժամանակ կանայք կարող են նաեւ մրսել հորմոնալ կարգավիճակի փոփոխության պատճառով:

Դեղորայք ընդունելը

Որոշ դեղամիջոցների ընդունումը (օրինակ` ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու կամ սրտանոթային հիվանդությունների բուժման համար դեղերը) նույնպես կարող է ձեզ շատ զգայուն դարձնել ցրտի նկատմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ