Գլխավոր էջ Uncategorized Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումներն իրականացվել են Գյումրիի 6 պոլիկլինիկաներից դեռևս մեկում

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումներն իրականացվել են Գյումրիի 6 պոլիկլինիկաներից դեռևս մեկում

593
0

Շիրակի մարզի պոլիկիլինիկաներում ապրիլի 14-ից սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։Այս երեք օրերի ընթացքում Գյումրիի վեց պոլիկլինիկաներից առայժմ մեկում են պատվաստվողներ եղել:Քովիդ 19-ի դեմ որպես կանխարգելիչ միջոց «AstraZeneca» պատվաստանյութը մյուս վակցինաների հետ պահվում է  պոլիկլինիկայի իմունոլոգիայի կաբինետի  սառնարանում։ 15 սրվակը նախատեսված է 150  քաղաքացու համար:

«Մի սրվակը 10 քաղաքացու համար է, յուրաքանչյուրին ներարկում ենք 0,5 միլիլիտր։Բացելու պահից ֆիքսում ենք օրը և ժամը, իրավունք ունենք պահելու  ընդամենը 6 ժամ,6 ժամվա ընթացքում ինչքան պատվաստում արեցինք, մնացածը արդեն քցում ենք այրման տուփի մեջ»,-պատվաստանյութի օգտագործմա կարգը և  ցուցումները ներկայացրել է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի բուժքույր  Մագդա Ղազարյանը։

«Առաջին օրն էր,10 հոգի հրավիրել էինք,մեկն ուներ սուր հիվանդություն՝ հետաձգվեց, մյուսի մոտ կար բարձր ճնշում՝ հրավիրեցինք երեք օր հետո, մնացած ութ քաղաքացիներին պատվաստել ենք, որևէ լուրջ խնդիր պատվաստվողների մոտ չի արձանագրվել»,-նշել է  Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Անահիտ Սանդրոսյանը։

«AstraZeneca»-ի առաջին խմբաքանակը նախատեսված է 55-ից բարձր տարիքի   խրոնիկական հիվանդություններ ունեցողների, փակ հաստատություններում ապրողների և բուժաշխատողների համար։ Գյումրիի պոլիկլինիկաներում դեռ բուժաշխատողների պատվաստումներ չեն իրականացվել:

Պատվաստանյութը օրգանիզմում ձևավորում է հակամարմին Քովիդ19-ի նկատմամբ: Վիրուսով վարակված և բուժման մեջ գտնվողներին պատվաստվել չի թույլատրվում, իսկ կրկնակի վարակման դեպքերը բացառելու համար պատվաստումները ցուցված են նաև կորոնավիրուսից բուժված  քաղաքացիներին։

Ամեն դեպքում բժիշկները նախազգուշացնում են պատվաստանյութի ներարկումից հետո կախված օրգանիզմի դիմադրողականությունից,  հնարավոր են  կողմնակի որոշ բարդությունների մասին:Ներարկման տեղում կարող է առաջանալ կարմրություն ու այտուց,մկանացավ,գլխացավ,մարմնի ջարդվածություն: Պատվաստվողները նախապես անցնում են բուժզննություն։

Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն ավելացել է Շիրակի մարզում, աճել է  առաջնային բուժօղակ քաղաքացիների դիմելիությունը։

 

Աղբյուրը` shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ