Գլխավոր էջ Գլխավոր Կան մասունքներ, որոնցից ԴՆԹ անջատելը անհնար է․ դրանք արտասահման կուղարկվեն

Կան մասունքներ, որոնցից ԴՆԹ անջատելը անհնար է․ դրանք արտասահման կուղարկվեն

382
0

Պատերացմից անցավ 6․5 ամիս, ի՞նչ ունենք այսօր․ վիրավոր զինծառայողներ, ովքեր դեռևս փորձ են անում օգտվել պետական ծրագրերից, որդեկորույս ու խելագարված ծնողներ, ԴՆԹ նունականացման պատասխանին անհամբեր սպասող ծնողներ, և ․․․հույսը կորցրած ու անհայտ ուղղությամբ նայող ծնողներ։ Խնդրահարույց է շարունակում մնալ մարմինների, արդեն, ավելի ճիշտ մասունքների նույնականացման գործընթացը։Նշենք, որ կան մասունքներ, որոնք գրեթե անհնար է ԴՆԹ հետազոտության ենթարկել։  Այս պահին կա ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ։ Երեկ ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փշինյանը նշեց, որ զոհվածների հարազատների կողմից անվստահություն կա, նրանք ցանկանում են նույնականացման գործընթացը անցկացնել արտերկրում։ Նրանցից շատերը այդ գործընթացը անում են սեփական միջոցներով։

«Չնայած մենք նման դեպքերում պետական միջոցներ ենք հատկացնում այդ պրոցեսն իրականացնելու համար, բայց կան դեպքեր, երբ ասում են՝ ուղղակի թողեք մենք անենք, որ ամբողջ պրոցեսը լինի հսկողության տակ»,- նշել էր Փաշինյանը։

Վարչապետը հայտնել էր, որ ներկայացված թվերը էապես չեն փոխվի, ինչը նշանակում է, որ պատերազմի զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ինչպես և նախապես հայտարարվել էր։

Ի դեպ խնդրին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել էր, որ ԴՆԹ փորձարկումների համար նմուշները հարազատները որոշ դեպքերում նախընտրում են արտերկիր ուղարկել:

Այս պարագայում ի՞նչ պետք է անի անհետ կորած զինվորի ծնողը, ամեն օր հույսով ու հավատով սպասի, որ որդին ինչ որ պահի կթակի դուռը ու տուն կմտնի։ Ի դեպ, աջակցության կարիք ունեն նաև զոհված և անհետ կորած զինվորների ծնողները, նրանցից շատերը բուժում են ստանում անգամ Նևրոզների կլինիկայում։

Նշենք, որ կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում

Հիշեցնենք, որ մարտի 11-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ կան  մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, դրանցից ԴՆԹ անջատելը և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է:

«Մենք կապի մեջ ենք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների, նրանց փորձագետների հետ, և հիմա աշխատում ենք մնացած՝ շատ բարդ փորձաքննությունների վրա: Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք: Կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել, քանի որ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել»,-ասել էր նախարարը:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե  Խաչատրյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ զինվորների մասունքները արտասահման ուղարկելը նաև իրավական կողմ ունի, գործընթացը պայմանավորվածությունների ձեռքբերման փուլում է․

«Մասունքները, որոնք մի քանի անգամ ԴՆԹ նույնականացման են ենթարկվել Հայաստանում, բայց դրանցից ԴՆԹ դուրս չի եկել, այո՛, դրանք ուղարկվելու են արտասահման։ Բայց այդ հարցը պետք է լուծվի կողմերի միջև, այսինքն մեր երկրի ու այն երկրի, որը պետք է ընդունի փորձանմուշը։ Այս պահին պայմանավորվածությունների փուլն է։ Դա հնարավորություն է, որ կարողանանք մասունքները ճանաչել։ Նախարարությունն ունի փորձանմուշներ, որոնք պետք է ուղարկի արտասահման»,-նշեց Խաչատրյանը։

Ի դեպ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հավաքագրում են անհետ կորածների տվյալներ։ Ծնողներից ստացած ահազանգերից պարզ է դառնում, որ Պաշտպանության նախարարության հրապարակած զոհերի ցանկերում ներառվել են զինծառայողների անուն-ազգանուններ, որոնց մարմիններն այդպես էլ չեն գտնվել, որևէ մասունք չի գտնվել։ 5-10 տոկոսը անհայտ կորած են։ Թերևս՝ համարվում են պաշտոնապես զոհված, բայց ո՛չ մարմինը կա, ո՛չ վերադարձել են։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ