Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ վիրահատություններից հետո չի կարելի է թռնել ինքնաթիռով

Ինչպիսի՞ վիրահատություններից հետո չի կարելի է թռնել ինքնաթիռով

196
0

Որոշ վիրահատություններից հետո խորհուրդ չի տրվում թռնել ինքնաթիռներով, պնդում է ուռուցքաբան Վլադիմիր Իվան Կարասեւը:

Ինչպես փոխանցում է «Ռոսբալտ»-ը, մասնագետը խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր ոսկրածուծի փոխպատվաստում են կատարել, զերծ մնալ թռիչքներից 2-ից 6 ամսով: Հակառակ դեպքում հիվանդը կարող է թռիչքի ընթացքում վարակվել ինչ-որ հիվանդությամբ, քանի որ փոխպատվաստումից հետո նրա օրգանիզմը իմունոսուպրեսորային վիճակում է գտնվում եւ շատ խոցելի է:

Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ վտանգավոր է թռնել թրոմբոցիտոպենիայի դեպքում, ավշային հանգույցների հեռացման վիրահատությունից կամ կրծքի քաղցկեղի վիրահատությունից հետո:

Վիրաբույժը նաեւ խորհուրդ չի տալիս թռնել 80-ից ցածր հեմոգլոբինով սակավարյունություն ունեցող մարդկանց համար, քանի որ թռիչքի ընթացքում այդպիսի մարդկանց մոտ կարող է շնչահեղձություն կամ թթվածնի պակաս լինել:

Ամփոփելով, մասնագետը կոչ է արել հրաժարվել ցանկացած տեւողությամբ թռիչքներից, եթե մինչեւ 2 շաբաթ առաջ եք դուրս գրվել հիվանդանոցից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ