Գլխավոր էջ Գլխավոր «Մինչև մայիս նախարարությունը պետք է սպառի 24 հազար դոզա AstraZeneca»․ Նունե Ներսիսյան

«Մինչև մայիս նախարարությունը պետք է սպառի 24 հազար դոզա AstraZeneca»․ Նունե Ներսիսյան

1567
0

Այսօրվանից Հայաստանի մի շարք մարզերում, ինչպես նաև Երևանում կսկսվի AstraZeneca պատվաստանյութով բնակչության պատվաստումը։ Մարդկանց շրջանում դեռևս բազմաթիվ հարցականներ կան, հատկապես այս «սկանդալային» պատվաստանյութի հետ կապված։ Վերջինիս անվան հետ են կապվում բազմաթիվ մահեր։ Ավելին, նախարար Ավանեսյանն էլ երեկ, ապրիլի 12-ին հայտարարել է, որ սկզբնական շրջանում կպատվաստվեն 55 տարեկանից բարձր անձինք, ի՞նչ է սա նշանակում, փորձարկե՞լ, սպասել արդյունքներին, հետո նոր պատվաստել երիտասարդների՞ն։

«Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով, թե այս պատվաստանյութի ժամկետը շուտով լրանում է ու  նախարար Ավանեսյանը խնդիր ունի այն արագ սպառելու։ Medmedia.am-ը կապ հաստատեց տիկին Ներսիսյանի հետ հասկանալու ինչի՞ մասին է խոսքը ու առհասարակ ի՞նչ դիրքորոշում ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

« Մեր երկիրը ներմուծել է 24 հազար դոզա պատվաստանյութ։ Այս խմբաքանակը ասում են, որ մի քանի օրից դառնալու է ժամկետանց։ Ըստ տեղեկությունների՝ ժամկետը մինչև մայիս ամիսն է։ Այդ պատվաստանյութը շուտով անպիտան է դառնալու, չեմ կարծում, որ այդ խմբաքանակը կհասցնեն մինչև մայիս սպառել»,-նշեց Նունե Ներսիսյանը ու հավելեց, որ անգլիական այս պատվաստանյութը անվտանգ չէ և եվրոպական տարբեր երկներում արգելված է:

« Բնականաբար անգլիացիների համար կարևոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու կհասկանան ի՞նչ խնդիրներ կան կամ չկան, ճշտումներ կանեն, հետո նոր իրենց քաղաքացիներին կպատվաստեն»։

Ըստ մեր զրուցակցի այս ամենում ենթատեքստ կա։

« 55 տարեկանից բարձր խումբը հենց այնպես չի ընտրվել։ Ավելի տարիքով մարդկանց շրջանում ինչ որ առումով ինֆորմացիայի պակաս կա ու համոզելը հեշտ է։ Կարծում եմ՝ առաջին հարվածի տակ թոշակառուները ու հատուկ հաստատություններում ապրող տարեցները կընկնեն։ Մի հարց կտայի նախարարին, արդյո՞ք այս մարդկանց զգուշացման թերթիկ տալու են, որ պատվաստվողը ստորագրի ու իմանա՝ պատվաստվելուց հետո կարող են թրոմփոզներ առաջանան, կարծում եմ որ նման բան նրանք չեն անի ու զգուշացման թերթիկը չեն տրամադրի»,-ասաց մեր զրուցակիցը։

Ինչու՞ նախարար Ավանեսյանը չի մանրամասնում AstraZeneca-ի կողմնակի վնասակար ազդեցության մասին․

«Նախարարը բժիշկ չէ ու գաղափար էլ չունի , թե ի՞նչ է նշանակում կողմնակի ազդեցություն, նա շրջանցում է, որովհետև մինչև մայիս պետք է  24 հազար դոզան սպառի, ի՞նչ ասի նախարարը, ասի՝ այո ունենք խնդրհարույց պատվաստանյու՞թ։ Պատվաստանյութը մարդկանց վրա իրացնելու են վախացնելով, աշխատավարձ ու թոշակ պահելով, ոնց որ Թորոսյանն էր անում Գարդասիլի ժամանակ»,-նշեց Ներսիսյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ