Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներն են արգելված բարձր ճնշման դեպքում

Ո՞ր մթերքներն են արգելված բարձր ճնշման դեպքում

221
0

Զարկերակային բարձր ճնշմամբ մարդիկ առաջին հերթին պետք է հրաժարվեն աղի մեծ պարունակությամբ մթերքների գործածումից, հատկապես ապխտած մսից: Այսպիսի հանձնարարականներով են հանդես եկել Action on Salt բժշկական միության մասնագետները:

Մասնագետների խոսքով՝ որոշ մթերքներ մեծ ազդեցություն են ունենում զարկերակային ճնշման մակարդակի վրա, հայտնում է Express-ը: Այդպիսի մթերքների շարքում կարեւոր տեղ ունեն մեծ քանակությամբ աղ պարունակող մսամթերքները, որոնք կարող են նպաստել ոչ միայն ճնշման բարձրացմանը, այլեւ մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Մասնագետների խոսքով՝ աղի շատ գործածումը խախտում է օրգանիզմում նատրիումի հավասարակշռությունը, ինչն առաջացնում է հեղուկի կուտակում, իսկ հետագայում արյան ճնշման բարձրացում:

Մասնագետները նաեւ նշում են, որ աղի ամենօրյա գործածման հիմնական աղբյուր են հացը եւ բուլկիները, բրդուճները, ինչպես նաեւ երշիկային արտադրանքը եւ մսից ուտեստները: Ավելին՝ անգամ մսից այն ուտեստները, որոնց փաթեթավորման վրա գրում են «աղի ցածր խտություն», մեծ քանակությամբ «հիպերտոնիկի համար վտանգավոր նատրիում» են պարունակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ