Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը գրանցվել է Բրազիլիայում

Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը գրանցվել է Բրազիլիայում

378
0

Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ հարավաֆրիկյան շտամի առաջին հաստատված դեպքը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Վիրուսը հայտնաբերվել է Սան Պաուլոյում բնակվող մի կնոջ մոտ, ով չի եղել արտասահմանում և չի շփվել մեկի հետ, ով եկել է այլ երկրից:

Մինչ այժմ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակն ավելի նվազեցնում է պաշտպանությունը ներկայում գոյություն ունեցող պատվաստանյութերից:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Բրազիլիան առաջատարներից է: Այստեղ նաև մեծ է մահացությունների թիվը: Ապրիլի 6-ին երկրում գրանցվել է ռեկորդային՝ 4195 մահվան դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ