Գլխավոր էջ Գլխավոր «Ահազանգ ենք ստացել, որ զինվորականների շրջանում արդեն սկսել են պարտադիր պատվաստումները»․ Մարինա...

«Ահազանգ ենք ստացել, որ զինվորականների շրջանում արդեն սկսել են պարտադիր պատվաստումները»․ Մարինա Խաչատրյան

1508
0

«AstraZeneca» պատվաստանյութի մասին կարելի է անվերջ խոսել, որովհետև այս պատվաստանյութի շուրջ մշտապես ակտիվ քննարկումներ են ու աշխարհի մասշտաբով պատվաստվելուց հետո գրանցվել են մահեր։ Ի դեպ՝ Դեղերի Եվրոպական Գործակալության պաշտոնական ներկայացուցիչը ևս հայտարարել է, որ առկա է AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելու և թրոմբոզների միջև ուղիղ կապ։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ AstraZeneca-ն վտանգավոր պատվաստանյութ է, զտված չէ, այդ իսկ պատճառով էլ էժան գնով է տրվում(Մեկ չափաբաժնի գինն է 26 դոլար, ՀՀ-ին այն տրվել է 4 դոլարով)։

«Սա նույն Բիլ Գեյթսի ծրագրի շարունակությունն է, մարդիկ թող հիշեն ինչ էր «Գարդասիլ»-ը ու պատկերացնեն՝ ինչ է AstraZeneca-ն։ ԱՆ ներկայացուցիչները փոխանակ այս ամեն ինչից զգուշանան, ընդհակառակը, ներկրում են հենց այս պատվաստանյութը։ Առողջապահության նախարարության կողմից դեռևս սեպտեմբերի 26-ին հայտարարվեց որ «AstraZeneca» է բերվում։ Այդ ժամանակ Անգլիան ու ԱՄՆ-ը  կլինիկական փորձարկումները դադարեցրել էին խիստ արտահայտված բարդությունների պատճառով։ Ինչպե՞ս է այդ պայմաններում որոշվում ներկրել մի բան, որը հստակ խնդիրների առաջ է կանգնել։ Գնային առումով կասեմ, որ «անվճար պանիր միշտ թակարդում է»։

Ըստ մեր զրուցակցի, կորոնավիրուսով պայմանավորված մեծ գումարներ է ՀՀ մտել ու օգտագործվել ոչ նպատակային․

« Բողոքներ ենք ստացել բժիշկներից, որ իրենց համարժեք չեն վարձատրել, հիշում ենք ինչպես այս գումարները մսխվեցին հյուրանոցների վրա, մինչդեռ անհրաժեշտ էր ճիշտ ձևով կառավարել ու կազմակերպել ամբողջ գործընթացը, եկեք նաև չմոռանանք, թե ինչն էր պատճառը, որ կորոնավիրուսը այսպիսի թափ ստացավ մեր երկրում»,-նշեց Մարինա Խաչատրյանը։

ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ AstraZeneca-ն

«Ինչպես Նիկոլ Փաշինյանի շրջապատից ենք բանավոր տեղեկացել, դեռևս 94 թ-ին Արցախի բոլոր երեխաների վրա պատվաստելով հազարավոր կլինիկական փորձարկումներ է արվել, ես մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այդ հանցագործություններին, դրա արդյունքում դեմոգրաֆիկ ճգնաժամ ունենք ու անպտղության բարձր  տոկոս։ Հիմա AstraZeneca-ի մասին․ այդ չափաբաժինը, որը նրանք ներկրել են, այնպես չի որ անցնում է փորձաքննություն կամ գրանցման փուլում է, մենք ահազանգ ենք ստացել, որ զինվորականների շրջանում արդեն սկսել են պարտադիր պատվաստումները, սրանք ահազանգեր են, ես պահանջում եմ, որ ԱՆ-ն մեզ չստի , իսկ ՊՆ-ն պարզ ու բաց ասի, որովհետև սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ կետը արգելում է մարդու կամքից անկախ նրա վրա կլինիկական փորձարկումներ անել։ Մենք այս ամենը ոչ միայն կլինիկական փորձարման կոնտեքստից պետք է նայենք, այլև մեր ազգի վերացման, որովհետև բերել ու ներարել մի բան, որը վտանգավոր է ու գիտես, որ մահեր են լինելու, դա միանշանակ հանցագործություն է»,-ասաց Խաչատրյանը։

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

«Մի հարց եմ ուզում բարձրացնել, եթե դուք ասում եք, որ պատվաստվել է անհրաժեշտ, որպեսզի մենք ազատվենք դիմակներից, ապա ինչպես է ստացվում, որ ձեր ամբողջ անձնակազմը հարցազրույցներ է տալիս դիմակները մինչև աչքերի տակ քաշած, եթե դուք , մասնավորապես «Սպուտնիկ V» եք ստացել, ինչու՞ եք դիմակ կրում տիկնայք ու պարոնայք»,-ասաց մեր զրուցակիցը ու նշեց, որ հարցի պատասխանը չկա։

Ի՞ՆՉ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ AstraZeneca-ն

«Հանրության շրջանում շրջանառվում է տեղեկատվություն, որ պատվաստանյութերը պարունակում են լյուզիֆերազա, որը բաղկացած է լուսարձակող նյութերից, ասում են՝ ֆոսֆոր ու ծանր մետաղներ։ Ովքեր ստանում են պատվաստանյութ, դառնում են հաղորդիչներ։ Եվ եթե մարդիկ մտածում են, որ կկարողանան իրենց պոլիկլինիկաներում գրել տան ու պատվաստման թերթիկ վերցնեն, ասեմ, որ սահմանին տեղադրվելու է հատուկ սարք, որոնց միջով մարդը անցնելիս, սարքը ցույց կտա լուսարձակում կա՞, թե՞ ոչ, սա խիստ վտանգավոր է, ծանր մետաղները տարածվելով մարդու օրագանիզմում, առաջացնելու են սոսկալի փոփոխություններ։ Մենք պետք է դեմ կանգնենք այս խայտառակությանը։ Այն մարդիկ, ովքեր ուզում են պատվաստվել, գոնե թող Սպուտնիկ V ստանան, այն ավելի զտված է։ Բայց ես ամեն ինչ անելու եմ, որ ոչ ես, ոչ էլ իմ ընտանիքի որևէ անդամ չպատվաստվեն»,-ասաց Մարինա Խաչատրյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ