Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր

207
0

Հնդկաստանն առաջին անգամ արձանագրել է 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր: Այսպիսով, վարակվել է 115 736 հնդիկ: Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է 12 801 785 դեպք, գրում է ՏԱՍՍ-ը:

Դրանից առաջ դեպքերի առավելագույն թիվը ապրիլի 5-ին էր` վարակման 103 558 դեպք:

Աճել է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը. համավարակի սկզբից ի վեր՝  166 177:

Նշվում է, որ հիվանդության ակտիվ դեպքերի թիվն ավելանում է 28 օր անընդմեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ