Գլխավոր էջ Նորություններ Յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն կինն է. Արմեն Մուրադյան

Յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն կինն է. Արմեն Մուրադյան

234
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում Ապրիլի 7-ի առիթով շնորհավորել է կանանց․

«Սիրելի ուժեղներ, տոկուններ, դիմացկուներ, համբերատար ու զուսպ բացառիկ էակներ, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ` մայրության և գեղեցկության օրվա առթիվ, մաղթելով խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ:

Ապրիլի 7-ը՝ նաև առողջության օրն է: Առողջությունը բարձրագույն արժեք է. համավարակի դեմ բուժաշխատողների պայքարի մեկ տարվա ընթացքում այս խոսքերն առավել քան վերահաստատում են իրենց ճշմարտացիությունը: Բուժաշխատողների համար առաջնայինն էր և շարունակում է օրակարգային մնալ պացիենտների կյանքի ու առողջության պահպանումը:

Օրվա խորհրդով առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել բոլոր կին բուժաշխատողներին, մեր սիրելի մայրերին ու քույրերին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ:

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն, առողջության պահպանման գլխավոր երաշխավորը կինն է:

Առողջապահական համակարգի մարտահրավերների հաղթահարումը հնարավոր չէ առանց կին բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան աշխատանքի: Ձեր նվիրվածությամբ, հոգատարությամբ, մարդասիրությամբ դուք օրինակ եք ապագա բժիշկների սերունդների համար:

Բազում անքուն գիշերներներ անցկացնելով՝ հսկայական աշխատանք եք իրականացնում՝ հանուն առողջության»,-գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ