Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայում աճում է կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը

Ուկրաինայում աճում է կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը

249
0

Ուկրաինան գրանցել է կորոնավիրուսային վարակի հետ կապված մահվան դեպքերի նոր ռեկորդ, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Մաքսիմ Ստեպանովին:

Անցած 24 ժամվա ընթացքում 481 մարդ է մահացել, ինչը գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 433 մահ, որը գրանցվել էր անցած ուրբաթ՝ ապրիլի 2-ին:

Ստեփանովն ասել է, որ վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակի 15 415 նոր դեպք, ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, Ուկրաինայում հիվանդացել է 1 784 579 մարդ, մահացել է 35 498 հոգի:

Ավելի վաղ Ուկրաինայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել էր 35 հազարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ