Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչն է պատասխանատու կյանքի տևողության համար

Ի՞նչն է պատասխանատու կյանքի տևողության համար

276
0

Երկարակյացությունը փոխկապակցված է տելոմերների երկարության հետ եւ կապված չէ դրանց սպառման աստիճանի հետ: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Academy ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հետազոտության հեղինակները 20 տարի ուսումնասիրել են Շոտլանդիայում կարճ ապրող վայրի ոչխարների պոպուլյացիան: Վերլուծելով տելոմերների երկարության, դրանց պահպանման եւ կյանքի տեւողության միջեւ կապը՝ գիտնականները եզրակացության են եկել, որ երկարակյացությունը փոխկապակցված է տելոմերների երկարության հետ եւ կապված չէ դրանց սպառման աստիճանի հետ:

Այդպիսով, ըստ գիտնականների՝ կարելի է ենթադրել, որ գենետիկ հակումն ավելի շատ ազդում է կյանքի տեւողության վրա, քան արտաքին գործոնները, ինչպիսիք են սթրեսը կամ սնունդը:

Սակայն, իր հերթին, չինացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական ուտում են մոտ 5 բաժին միրգ եւ բանջարեղեն, ունեն կյանքի ամենաերկար տեւողությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ