Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում 5 տոկոսով աճել Է

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում 5 տոկոսով աճել Է

168
0

Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք Է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել Է 5 տոկոսով, մահացությունը՝ 11 տոկոսով: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որը հրապարակվել Է ապրիլի լույս 7-ի գիշերը Ժնեւում։

«Գլոբալ առումով վեցերորդ շաբաթն անընդմեջ շարունակվել Է քովիդով հիվանդացության աճը: Անցյալ շաբաթ ստացվել են տվյալներ ավելի քան 4 միլիոն նոր դեպքերի մասին»,- նշել Է կազմակերպությունը՝ հավելելով, որ յոթ օրում մահացել Է ավելի քան 71 հազար մարդ, ինչը 11 տոկոսով ավելի Է, քան նախորդ յոթ օրվա ընթացքում: ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 29-ից մինչեւ ապրիլի 4-ն աշխարհում արձանագրվել են 4 038 292 վարակված եւ 71 355 մահացու վախճան: Ապրիլի 4-ի դրությամբ ընդամենը եղել Է ախտահարման 130 459 184 դեպք եւ հիվանդների մահվան 2 842 325 դեպք: Մարտի 29-ից մինչեւ ապրիլի 4-ը հիվանդացության աճն առանձնապես նկատելի Է եղել Հարավ — արեւելյան Ասիայում (36 տոկոսով), Արեւմտա — խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (25 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (10 տոկոսով): Մահացությունն աճել Է Հարավ — արեւելյան Ասիայում (46 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (15 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (7 տոկոսով), Արեւմտա — խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (5 տոկսով), Եվրոպայում (2 տոկոսով), բայց ըստ որում այն կրճատվել Է Աֆրիկայում (20 տոկոսով):

Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,6 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 24 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,3 միլիոն նոր դեպք եւ 37 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ — արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 592 հազարից ավելի ախտահարված, մահացել Է ավելի քան 4 հազար մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 513 հազարով: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 513 հազար նոր դեպք), ԱՄՆ-ը (ավելի քան 444 հազար), Թուրքիան (ավելի քանք 265 հազար), Ֆրանսիան (ավելի քան 244 հազար), Լեհաստանը (ավելի քան 187 հազար), Իտալիան (ավելի քան 137 հազար), Գերմանիան (ավելի քան 112 հազար), Ուկրաինան (ավելի քանն 101 հազար), Արգենտինան (ավելի քան 82 հազար). Իրանը (ավելի քան 73 հազար) եւ Ռուսաստանը (ավելի քան 61 հազար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ