Գլխավոր էջ Նորություններ Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի ամռանը

Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի ամռանը

177
0

Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի ամռանը: Գործընթացի արդյունքում  «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ կմիավորվի Գյումրու ծննդատունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, ծննատունը   կշարունակի գործել իր շենքերում, բայց վերանորոգված, նոր սարքավորումներով ու առանց կուտակված պարտքերի։

Առաջին անգամ օպտիմալացում է իրականացվել ոչ թե բուժհաստատությունը շենքային պայմաններից զրկելով, այլ հակառակը՝ վերանորոգելով, պահպանելով: Բուժանձնակազմի կրճատումներ, ըստ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, չեն լինի: «Որոշումը կայացրել է նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նա գիտեր ծննդատան ծանր վիճակի, կուտակված պարտքի մասին: 120 մլն պարտքը մեծ թիվ է, բայց խնդիր չենք տեսել: Երբ իրավական հարցերը կարգավորվեն, ծննդատունը վիրահատությունների համար իրավունք կունենա օգտվել բժշկական կենտրոնի լապորոսկոպիկ և այլ սարքավորումներից ու մասնագետների միջամտություներից»,- նշում է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը: Շենքային պայմանների բարելավում, բուժսարքավորումների համալրում-նորացում և կադրերի վերապատրաստում՝ Գյումրու ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանն ասում է, որ աշխատանքի անցնելու առաջին օրվանից այս երեք կետի իրականացմանն է ձգտել: Արդեն իսկ, ըստ վիճակագրության,  ծնունդների թիվն ավելացել է: Նախորդ տարվա մարտին ունեցած 18-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում Գյումրու ծննդատանը 45 երեխա է լույս աշխարհ եկել:

Գյումրու բուժհաստատությունների վերամիավորման գործընթացը կավարտվի  ամռանը: Գործընթացի արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնին կմիանան նաև ուռուցքաբանական դիսպանսերը և պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։ Բուժհաստատությունների միավորումը բժշկական կենտրոնի հետ նույն պատճառներն ունի՝ շենքային ոչ բարվոք պայմաններ, բուժսարքավորումների պակաս և ֆինանսական խնդիրներ։

Մինչ այս բժշկական կենտրոնի կազմի մեջ էին մտել Շիրակի մարզային, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Սամարիթեր հիվանդանոցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ