Գլխավոր էջ Նորություններ Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա

Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա

634
0

Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca ընկերությունը դադարեցրել են իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների և դեռահասների վրա՝ դրա կիրառումից հետո մեծահասակների մոտ թրոմբոզների հնարավոր առաջացման պատճառով։ Այս մասին գրում է news.ru կայքը՝ հղում անելով Wall Street Journal թերթին։

Օքսֆորդում հայտարարել են, որ փորձարկումների ընթացքում որևէ խնդիր չի արձանագրվել, բայց հաստատությունը սպասում է լրացուցիչ տեղեկատվության բրիտանական կարգավորող մարմնից որոշում ընդունելու համար։

Նախօրեին, Եվրոպական դեղամիջոցների գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ կապ կա AstraZeneca ընկերության պատվաստանյութի և հիվանդների մոտ թրոմբոզի առաջացման դեպքերի միջև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ