Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն դիմել է երկրներին՝ առողջապահության ոլորտում առկա անհավասարությունը կրճատելու կոչով

ԱՀԿ-ն դիմել է երկրներին՝ առողջապահության ոլորտում առկա անհավասարությունը կրճատելու կոչով

179
0

ԱՀԿ-ն դիմել է երկրներին՝ առողջապահության ոլորտում պանդեմիայի ֆոնին խորացած անհավասարությունն անհապաղ կրճատելու և COVID-19-ից հետո ավելի արդար ու առողջ աշխարհ կառուցելու կոչով։ Կազմակերպությունը հայտարարությունը հրապարակել էր Առողջության համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է ապրիլի 7-ին։

Վերջին շաբաթվա ընթացքում, նախորդի համեմատ, կորոնավիրուսի հարուցած բարդություններից գլոբալ մահացության դեպքերն աճել են 11% -ով (ավելի քան 71 հազար մահ)։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:

Կազմակերպության տվյալներով ՝Հարավարևելյան Ասիայում վերջին յոթ օրվա ընթացքում COVID–ից մահացությունների աճը կազմել է 46%, Ամերիկայում ՝ 15%, Արևելյան Միջերկրակաում՝ 7%, Եվրոպայում՝ 2%:

Աշխարհում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն վեց շաբաթ անընդհատ աճել է, իսկ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 4 միլիոն նոր դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ