Գլխավոր էջ Գլխավոր «Այն մարդիկ ովքեր կպատվաստվեն «AstraZeneca»-ով, փորձաճագար կդառնան ներկայիս կառավարության համար»․Ն․ Ներսիսյան

«Այն մարդիկ ովքեր կպատվաստվեն «AstraZeneca»-ով, փորձաճագար կդառնան ներկայիս կառավարության համար»․Ն․ Ներսիսյան

2655
0

Հայաստանն ինչու՞ ձեռք բերեց հենց այն պատվաստանյութը, որը մահերի առումով ամենամեծ ցուցանիշն է գրանցել աշխարհում։ Չնայած շատ դեպքերում ԱՀԿ-ն հերքել է թրոմփոզների ու մահերի հետ կապված դիպվածները, նշելով, որ  դեռևս պետք է ապացուցել, որ այդ դեպքերը անմիջականորեն կապ ունեն AstraZeneca պատվաստանյութի հետ։ Ի դեպ այս պատվաստանյութի մեկ չափաբաժնի աչժեքը 26 դոլար է, բայց մեր երկրին այն տրամադրվել է 4 դոլարով։ ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ միջնորդ «Կովաքս Ֆասիլիթի» կազմակերպությունը, որի միջոցով Հայաստանը պատվաստանյութ է գնել, ի սկզբանե առաջարկել էր «Պֆայզեր» պատվաստանյութը, որի պահման պայմանները, պարզվել էր, մեր երկրին հարմար չեն: Հայաստանը չունի այնպիսի հնարավորություն, որ մինչև -70 աստիճան պայմաններով սառցե շղթա կարողանա ապահովել՝ պատվաստանյութն անվնաս պահելու համար: Եվ հետևաբար՝ այս պահին առաջարկվող պատվաստանյութերից մնացել էր «Աստրազենեկայի» տարբերակը:

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ն պատվաստանյութը ձեռք է բերել 4 դոլարով, ինչը նա կասկածելի է համարում․

«Իհարկե մեր երկրին ձեռք է տալիս, որքան բյուջեից տնտեսումները շատ լինեն, այնքան լավ, մնացած գումարները կտրամադրեն պարգևավճարներին։ Չեմ պատկերացնում, թե ինրպե՞ս է 26 դոլարանոց պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրվում 4 դոլարով։ Այստեղ կա նաև դավադրություն, մեր պետական այրերի համար մեկ է՝ 5 կյանք այս կողմ, թե՞ այն կողմ։ Պատերազմը ևս ապացուցեց, որ մարդկային կյանքը  մեր պետական այրերի մոտ արժեք չունի»,-նշեց մեր զրուցակիցը։

ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ «ԿՍՏԻՊԵՆ» ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։

«Ինչպես «Գարդասիլ» պատվաստանյութի պարագայում էին անում, հիմա ևս կամավոր-պարտադիր սկզբունքով, կհայտարարեն, որ պետական աշխատողները չեն ստանա աշխատավարձ, չեն կարող ուղևորվել,եթե  չունենան պատվաստում, ես այստեղ որևէ կասկած չունեմ, այդպես էլ լինելու է։ «Գարդասիլի» ժամանակ էլ պետական ռեսուրսներ էր գործածվում։ Որոշներին կվախեցնեն, որ եթե չպատվաստվեն մահվան ելք կլինի, մի մասին թոշակով կվախացնեն։ Հիմա ով պատվաստվի «AstraZeneca»-ով՝ փորձաճագար է դառնալու ներկայիս կառավարության ու ԱՀԿ-ի համար։ Ցանկացած պատվաստանյութ թեստավորման մինիմում 5, մաքսիմում 15 տարվա փորձարկման ժամանակահատված է պահանջում։ Մեկ տարվա մեջ հայնաբերվել է այս պատվաստանյութը, բայց վիրուսը մուտացիայի է ենթարկվում, ինձ շատ հետաքրքիր է, այս պատվաստանյութերը կորոնավիրուսի ո՞ր տեսակի վիրուսի վրա է ազդում։ Ես ինքս չեմ պատվաստվելու ու իմ հարազատներին էլ չեմ թողնելու պատվաստվեն»,-ասաց Նունե Ներսիսյանը։

Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

«Շարքային քաղաքացիները ճիշտ կանեն լսեն ինձ ու իմ գործընկերներին, սրտացավ մարդկանց, կարդան լրահոս, որոնցում հստակ նշվում է, ո՞ր երկրներն են հրաժարվել AstraZeneca-ից, մահվան ելքերի մասին կտեղեկանան, շարքային քաղաքացին ճիշտ կանի, որ ուղեղը լվանա, հասկանա որ ինձ կամ իմ գործընկերներին ոչ  մի բան՝ մարդիկ կպատվաստվե՞ն, թե՞ ոչ։ Չնայած՝ ամեն մարդ ինքն է իր որոշումների տերը։Շարքային քաղաքացին, եթե լսի այն մարդկանց, ովքեր սրտացավ են ու տարիներ շարունակ ձայն են բարձրացնում, որ ի շահ շարքային քաղաքացու ոչ մի ճիշտ գործողություն չի իրականցվում, կհասկանան, որ խոսացողները ոչ  մի շահ չունեն, աշխարհն է այս մասին խոսում»,-ասաց տիկին Ներսիսյանը։

Ս․ Ասատրյան

 

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ