Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս նվազեցնել սիգարետի ծխի ազդեցությունը թոքերի վրա

Ինչպե՞ս նվազեցնել սիգարետի ծխի ազդեցությունը թոքերի վրա

696
0

«Toxicological Research & Application» գիտական ամսագրում տպագրված մարդու բրոնխային հյուսվածքի 3D մոդելի վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն սիգարետի ծխի, առանց այրման աշխատող այլընտրանքների աէրոզոլը նվազագույն ազդեցություն ունի թոքերի գենային էքսպրեսիայի վրա։

Հետազոտությունը խիստ լաբորատոր պայմաններում ուսումնասիրել է մարդու բրոնխային հյուսվածքի 3D մոդելի (MucilAir TM) բջիջների վրա նիկոտին պարունակող աէրոզոլի, այրվող սիգարետի ծխի և մաքուր օդի ենթա-ցիտոտոքսիկ ազդեցությունը։ 21-րդ դարի TT21C հենքի վրա հիմնված խիստ զգայուն թունավորության թեստը հետազոտողներին թույլ է տալիս ճշգրիտ պատկերացում կազմել այլընտրանքների աէրոզոլի և սիգարետի ծխի հնարավոր ազդեցությունների մասին։

4 և 48 ժամ տևողությամբ բջիջների «վերականգնման» ժամանակահատվածներից հետո գիտնականները գնահատել են տարբեր գեների էքսպրեսիան`պարզելու համար, արդյոք դրանց քանակը ավելացել կամ նվազել է մեկ ազդեցության արդյունքում:

«Այս մոդելի շրջանակներում այրվող սիգարետի ծխի ազդեցությունը գենային էքսպրեսիայի մեջ էական փոփոխություններ է առաջացրել՝ ի թիվս այլ ազդեցությունների, ինչպիսիք են օքսիդատիվ սթրեսի և բորբոքման նշիչների փոփոխությունները», – հաստատեց Մեթ Սթիվենսոնը, Imperial Brands-ի նախակլինիկական թունաբանության մենեջերը: «Միևնույն ժամանակ առանց այրման աշխատող սարքի աէրոզոլը առաջացրել է նվազագույն փոփոխություններ, որը նման է օդային հսկողության ժամանակ նկատվող փոփոխություններին»:

Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ արտամարմնային փորձարկման պայմաններում այլընտրանքների արտանետած աերոզոլի ազդեցությունը ավելի քիչ է մարդու թոքերի բջիջներում գենի արտահայտման վրա, քան սիգարետի ծխի համարժեք քանակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ