Գլխավոր էջ Նորություններ Պարացետամոլն անարդյունավետ է ցավերի դեմ

Պարացետամոլն անարդյունավետ է ցավերի դեմ

380
0

Պարացետամոլն ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, որը մարդիկ կիրառում են մարմնի բարձր ջերմությունը նվազեցնելու և ցավերը մեղմելու համար, սակայն այժմ Սիդնեյի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պարացետամոլը ցավերի շատ տեսակների դեպքում կարող է անարդյունավետ լինել, ինչը նշանակում է, որ հարկավոր է ցավազրկող այլ միջոցներ կիրառել։

Մի շարք գիտափորձերի արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ տարատեսակ ցավերի դեմ պայքարում պարացետամոլը պլացեբոյից ավելի արդյունավետ չէ։ Մասնագետները պարզել են, որ 44-ից միայն 4-ի դեպքում է պարացետամոլը որևէ արտահայտված ցավազրկող ազդեցություն ունենում։

Այսպիսով՝ երբեմն այս դեղամիջոցն օգնում էր ծնկահոդի և կոնքազդրային հոդի օստեոարթրիտի, ինչպես նաև ծննդաբերությամբ պայմանավորված ցայլքի ցավերի և գանգի տրեպանացիայով պայմանավորված գլխացավերի դեպքում։ Ինչ վերաբերում է միգրեններին, մեջքի ցավերին ու հասարակ գլխացավերին, ապա դեղամիջոցի արդյունավետության ապացույցներ չեն հայտնաբերվել կամ այդ տվյալները համոզիչ չեն եղել։

Ավելին՝ անգամ երբ պարացետամոլը որոշակի ազդեցություն էր ունենում, այն չափազանց չնչին էր լինում, ուստի ցանկացած դեպքում այն ցանկալի է համադրել այլ ցավազրկողների հետ, այլ ոչ թե կիրառել որպես առանձին միջոց, գրում է 9news.com.au կայքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ