Գլխավոր էջ Նորություններ Ղազախստանի նախագահը պատվաստվել է «Sputnik V»-ով

Ղազախստանի նախագահը պատվաստվել է «Sputnik V»-ով

153
0

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութով: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին։

«Այսօր պետության ղեկավարը ստացել է «Sputnik V» պատվաստանյութը, որը արտադրել է Կարագանդա դեղագործական գործարանը: Պատվաստումից հետո նա իրեն լավ է զգում: Կողմնակի ազդեցություններ չկան», – գրել է Ուալին:

Ըստ մամուլի քարտուղարի՝ նախագահը համոզված է, որ միայն Ղազախստանի քաղաքացիների պատվաստումը և կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը, վերացնել բոլոր սահմանափակումները և ապահովել քաղաքացիների սովորական կյանքի վերականգնումն ու տնտեսական գործունեությունը:

«Երկրի ղեկավարը կրկին կոչ է անում բոլոր քաղաքացիներին հնարավորինս շուտ պատվաստանյութեր ընդունել: Դա ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցն է», – բացատրել է խոսնակը:

Ուալին հիշեցրել է, որ ավելի վաղ Տոկաևը կառավարությանը և տեղական գործադիր մարմիններին հանձնարարել էր ապահովել արտերկրից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը և երկրում սկսել դեղերի արտադրությունը, ինչպես նաև կազմակերպել պատվաստումների գործընթացը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ