Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները կապ են գտել տեստոստերոնի մակարդակի և մելանոմայի հավանականության միջև

Գիտնականները կապ են գտել տեստոստերոնի մակարդակի և մելանոմայի հավանականության միջև

171
0

Տեստոստերոնի մակարդակի եւ մելանոմայի միջեւ կապ կա, պարզել են International Journal of Cancer ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ապագայում տղամարդկանց մոտ մելանոման հնարավոր կլինի բուժել դեղամիջոցներով, որոնք հակազդում են այս սեռական հորմոնի էֆեկտներին:

Տղամարդկանց շրջանում քաղցկեղի շատ տեսակների զարգացման հավանականությունն ավելի բարձր է, քան կանանց շրջանում, հայտնում է Medportal.ru-ն: Այս տարբերությունն ընդունված է պայմանավորել կենսակերպի գործոններով, ինչպես նաեւ սեռական հորմոնների ազդեցությամբ: Սակայն հորմոնների դերը լավ ուսումնասիրված է միայն տղամարդկանց յուրահատուկ ուռուցքների համար, օրինակ՝ շագանակագեղձի քացկեղի համար:

Նոր հետազոտության հեղինակների խոսքով՝ նախկինում հայտնի էր, որ մելանոմա տարած տղամարդկանց շրջանում մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը եւ հակառակը: Այս պատճառով նրանք սկսել են մտածել, որ այս երկու չարորակ ուռուցքները կարող են ունենալ ընդհանուր կենսաբանական մեխանիզմներ: Պոտենցիալ կերպով այդպիսի ընդհանուր նախահակվածության գործոն կարող է լինել տեստոստերոնը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց շրջանում մելանոմայի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծանում է արյան մեջ լիտրին յուրաքանչյուր 50 պիկոմոլում ազատ տեստոստերոնի (սպիտակուցի հետ չկապված) մակարդակի աճին զուգահեռ: Դրանից բացի, տղամարդկանց մոտ ազատ տեստոստերոնի բարձր մակարդակը կապված էր շագանակագեղձի քաղկեղի, իսկ կանանց մոտ դաշտանադադարից հետո կաթնագեղձի քաղցկեղի եւ էնդոմետրիայի հավանականության մեծացման հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ