Գլխավոր էջ Օրվա թեման Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ դաշտանային ցիկլի օրերին

Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ դաշտանային ցիկլի օրերին

5562
0

Կարելի՞ է սեքսով զբաղվել դաշտանի ժամանակ։ Այս հարցը հուզում է գրեթե բոլոր կանանց։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ։

Դաշտանային ցիկլի ժամանակ հնարավո՞ր է հեշտանք(օրգազմ) ապրել։

«Հաճախ կանանց մոտ առաջանում է այն հարցը, թե կարելի՞ է սեռական կյանքով ապրել դաշտանային ցիկլի ժամանակ:Կանանց մեծամասնությունը դաշտանի ժամանակ ավելի սուր օրգազմ է ապրում և ավելի շատ հաճույք է ստանում: Դաշտանի օրերին կնոջ մոտ նկատվում է հեշտոցի սեղմում եւ զգայունության բարձրացում, ինչը սուր զգացողություններ է հաղորդում երկուսին էլ:Այս ամենը պայմանավորված է ցիկլի ժամանակ կնոջ մոտ հորմոնալ փոփոխություններով:Սեռական հարաբերություն ունենալը այս շրջանում շատ փոփոխական է, հնարավոր է ուժեղ ցանկությունը փոխվել պասիվ վիճակով կամ հակառակը, կանանց մոտ դաշտանի ժամանակ առաջանում է սեռական ուժեղ ցանկություն»,-նշեց մեր զրուցակիցը:

Կարեվոր է պահպանել մի շարք կանոններ ու խորհուրդներ:

«Դաշտանային ցիկլի ժամանակ կնոջ օրգանիզմն ավելի խոցելի է,ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների:Քանի,որ դաշտանային ցիկլի ժամանակ արգանդի վզիկը բացված է, որպեսզի ապահովի արյան արտահոսքը այն խոցելի և թափանցելի է դառնում նաև մանրէների համար: Բացի տհաճ փաստերից կան նաև հաճելի կողմեր, այս շրջանում սեռական հարաբերությունը կարող է թեթևացնել ցավերը և կրճատել ցիկլի օրերը»,-ասաց Անի Երեմյանը:

Ի՞նչ վտանգներ է պարունակում սեքսը դաշտանային ցիկլի ժամանակ։

«Դաշտանի ժամանակ սեքսը լի է վտանգերով,դրա համար պետք է ռեալ գնահատել սեփական և զուգընկերոջ առողջական վիճակը: Եթե զուգընկերները ոչ մի դեպքում չեն ուզում հրաժարվել սեքսից, ապա գինեկոլոգները խորհուրդ են տալիս խուսափել դրանից գոնե դաշտանի առաջին երեք օրվա ընթացքում,երբ առկա է առատ արյունային արտադրություն:Պետք է ճիշտ պատրաստվել սեռական հարաբերությանը. 1․լոգանք ընդունել, 2․ պահպանակ օգտագործել 3․ հարաբերություն ունենալ անմիջապես լոգանքից հետո։ Յուրաքանչյուր կին պետք է ինքը որոշի` զբաղվե՞լ սեքսով դաշտանի ժամանակ, թե՞ ոչ, դա կնոջ անձնական ընտրությունն է, սակայն հարկ է հիշել, որ տհաճ հետևանքներից խուսափելու համար՝ սեքսը պետք է պաշտպանված լինի»,-նշեց գինեկոլոգը:

Ընդունված է ասել, թե դաշտանի օրերին հնարավոր չէ հղիանալ և հաճախ մարդիկ անտեսում են պահպանակները, ինչը շատ սխալ է: Եթե կինը չունի մշտական զուգընկեր, ապա պետք է հաշվի առնել այն փաստը, որ «այդ օրերին» նույնպես կարելի է սեռավարակներ «ձեռք բերել», ուստի պահպանակների գործածությունը պարտադիր է:

Դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելը վտանգավոր է նաև տղամարդկանց համար: Սեռական ակտից հետո կարող են առաջանալ միզուկի և նույնիսկ միզապարկի բորբոքումներ, եթե դաշտանային արտադրության մանրէները ներթափանցեն միզուկի հատված: Սա պահպանակ օգտագործելու ևս մի պատճառ է:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ