Գլխավոր էջ Նորություններ Ռուսական պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր տարբերակներից. Պուտին

Ռուսական պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր տարբերակներից. Պուտին

212
0

Ռուսական պատվաստանյութը արդյունավետ է մինչ այժմ հայտնի կորոնավիրուսի բոլոր տարբերակներից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դա (ռուսական պատվաստանյութը) արդյունավետ է, որքան ես հասկացա մասնագետների հետ զրույցներից, մինչ այժմ հայտնի այս վիրուսի բոլոր տարբերակների դեմ»,- ասել է Պուտինը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը:

Դմիտրիևը հաստատել է, որ դա այդպես է:

«Հաշվի առնելով այն փաստը, որ օգտագործվում են երկու տարբեր ներարկումներ, մենք կարծում ենք, որ ավելի լավն է, քան մյուս պատվաստանյութերը: Դա ապացուցվել է բրիտանական մուտացիայի, շատ մեծ թվով այլ մուտացիաների հետ կապված: Հետևաբար, մենք հավատում ենք, որ, իրոք, մենք ունենք աշխարհի ամենահզոր պատվաստանյութերից մեկը, այդ թվում՝ մուտացիաների դեմ»,- ասել է նա:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում արտադրված փորձարկման համակարգերը որոշում են մուտացիաների գրեթե բոլոր տարբերակները:

«Այո, սա շատ կարևոր է, քանի որ մուտացիան իսկապես մեծ մարտահրավեր է մարդկության համար: Բայց Ռուսաստանն այստեղ նույնպես շատերից առաջ է` և՛ փորձարկման, և՛ պատվաստանյութերի տեսանկյունից», – ասել է Դմիտրիևը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ